ՀՀ քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա. Արմեն Ղազարյան
«Հայաստանի քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Նա նշեց, որ 2023 թվականին ընդունված 1846 որոշումը ունի բավականին մեծ պրեամբուլա, հստակ արձանագրվում է, որ ԼՂ բնակչության հանդեպ տեղի է ունեցել հանցագործություն՝ բռնի տեղահանություն, կոլետիվ հանցագործություն. «Հայաստանը դա ֆիքսել է և օգտագործել է նաև կոլեկտիվ պաշտպանության գործիքը, ոչ թե անհատական ապաստանի վարչարարության գործքը։ Ժամանակավոր պաշտպանությունը կոլեկտիվ պաշտպանության գործիք է»։
«Ո՞րն է փախստականի հիմնական պաշտպանությունը. այնքան ժամանակ, քանի դեռ նրա կյանքին վտանգ է սպառնում տվյալ տարածքում, հարկադիր վերադարձից պաշտպանությունն է։ Սա որևէ կերպ չպետք է խառնել վերադարձի իրավունքի արգելքի կամ վերադարձի իրավունքի հանդեպ որևէ խոչընդոտի, քանի որ դա իրականում չկա»։
Քաղաքացիության ձեռքբերումը արդյո՞ք որևէ կերպ անդրադառնում է վերադարձի իրավունքի վրա, Ա. Ղազարյանը պատասխանեց. «Ես նույնպես հակված եմ այն մտքին, որ ոչ, որևէ կերպ չի անդրադառնում»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցիների առջև ուլտիմատում են դրել՝ կամ ազատվել աշխատանքից, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն. Իրավապաշտպան
- Արցախցիները չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան