Փորձելու է սեփական մեղքերը թողնել մորուքավոր, անլվա, անթրաշ Փաշինյանին. Արմինե Ադիբեկյան
Սափրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց պաշտոնանկությունների շղթա, որոնց պատճառների մասին սակայն տրամաբանական բացատրություն չհնչեց։ Նա կառավարության նիստերին սկսեց ավելի հաճախ և երկար խոսել նոր ասֆալտապատած փողոցները քանդելու անթուլատրելիությունից, մայթերը շինարարական ապրանքներով զբաղեցնելու և ավտոլվացման կետերից ջրով ցողելու մասին։ Փորձագիտական շրջանների կարծիքով Փաշինյանը տվել է 2026 թվականի ընտրությունների քարոզարշավի մեկնարկը։ Շրջանառվող վարկածի վերաբերյալ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր կարծիքով կիսվեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
▪Փորձում է 2018 թվականի ՆիկոլՓաշինյանից հրաժարվել և ներկայանալ 2026 թվականի Նիկոլ Փաշինյան։ Խորհրդատուների հորդորով նա հին Նիկոլ Փաշինյանի մեղքերը թողնում է հնին և ի հայտ է գալ որպես նոր Նիկոլ Փաշինյան։ Նա փորձելու է իր սեփական գործած մեղքերը թողնել հին, մորուքավոր,անլվա, անթրաշ Նիկոլ Փաշինյանին և ասել՝ այ հիմա ես եմ, մաքուր լվացված, սափրված , թանկ օծանելիքով։
▪Տիկնոջ տարբերություններն էլ հավանաբար ակնառու են բոլորի համար։ Երբ առաջ փնթի, բփռեչ անլվա մի տիկին էր՝ ագրեսիվ դեմքի արտահայտությամբ, իսկ հիմա «արքայադստեր» կարգավիկճակով։ Սա ռեբրենդինգ է կոչվում։ Սա արտաքին փոփոխություններ են, իսկ բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու, մարդն ինչպես պոպուլիստ և կիսագրագետ եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ։
▪Ամբողջ աշխպարհը գմփում, պայթում է, մենք երրորդ աշխարհամարտի առջև ենք կանգնած, հեղափոխվում է ֆինանսական, տնտեսական, քաղաքական աշխարհը, աշխարհակարգի դեմ լուրջ ընդվզումներ են տեղի ունենում, իսկ Հայաստանի թիվ մեկ դեմքը խոսում է բետոնից, պզզացնելուց, հեծանիվ քշելուց։ Սա խոսում է մարդու մակարդակի և գիտելիքների պաշարի մասին։
▪Նիոկ Փաշինյանը խաբել է բոլոր առումնեով և բոլոր ոլորտներում և ոչ միայն արագաչափերի, ոչ միայն խաբել է, այլ արել է իր խոստումների ճիշտ հակառակը։ Եթե դու խոսք էիր տվել, ապա պարտավոր էիր կատարել... Ինչ հանրաքվեի մասին է խոսքը, բյուջեն 500 մլրդ դրամի դեֆիցիտ ունի, դուք փող ունեք, որ տեսախցիկների համար հանրաքվե անցկացնե՞ք։
▪2018 թվականին իրեն բացատրում էին, որ քուչից գալ և կաթալ թիվ մեկ աթոռին անընդունելի է, որովհետև իշխանափոխությունը պետք է լինի ներքին և միայն համակարգի ներկայացուցիչների կողմից, որովհետև մարդիկ տարիներ շարունակ կրթվել են, գիտելիք, փորձ են ձեռք բերել, իսկ անգրագետ և անփույթ լրագրողը չի կարող դառնալ երկրի վարչապետ։
▪Այս խելագար աշխարհում մենք ոչնչից երաշխավորված չենք։ Աննա Հակոբյանն իրեն դրել է Էվիտա Պերոնի տեղը։ Պերոնը Արգենտինայի բռնապետի տիկինն էր, որը Պերոնին սարքեց Պերոն, հետո փոխարինեց նրան ու դարձավ Արգենտինայի ղեկավար։
▪Ինձ ցույց կտաք, թե ո՞ր ոլորտում, որ շրջանում մեր հասարակությունը հարստացավ։ Որ Աննա Հակոբյանը հարստացավ՝ մենք տեսանք։ Իսկ ո՞վ հարստացավ բացի Աննա Աակոբյանից՝ ոչ ոք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։