Զարեհ Սինանյանը 20 օրով գործուղվում է Լոս Անջելես, Նյու Յորք, Նիցցա, Փարիզ
Նիկոլ Փաշինյանի որոշմամ, նոյեմբրի 29-ից մինչև դեկտեմբերի 17-ը Զարեհ Սինանյանն ու նրա պատվիրակության անդամներ գործուղվում են ԱՄՆ ու Ֆրանսիայի քաղաքներ։
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության իշխանության և համայնքային կառույցների երիտասարդական, կրթամշակութային, կրոնական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով՝
1) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Լիլիթ Խաչատրյանին 2024 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ 2 Նահանգներ (Լոս Անջելես՝ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ը, Լաս Վեգաս՝ դեկտեմբերի 4-6-ը, Սոլթ Լեյք Սիթի՝ դեկտեմբերի 6-8-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 8-12-ը).
2) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին (Ամերիկայի Միացյալ Նահանգներից) և Գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2024 թվականի դեկտեմբերի 12-17-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ՝ դեկտեմբերի 12-15-ը, Նիցցա՝ դեկտեմբերի 15-17-ը)»։