Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է, Աղազարյանն ի պատասխան ասաց․ «Այո, եղել է»։
Իսկ թե ինչ անդրադարձ է կատարվել, Աղազարյանը չմանրամասնեց, հորդորեց դիմել խմբակցության ղեկավարին։
Լրագրողի դիտարկմանը,թե ինչո՞վ է պայմանավորված Աղազարյանի մտահոգ լինելը․ ասաց․ «Դուք չգիտե՞ք ՝ ինչ է տեղի ունենում, տեղյակ չե՞ք, որ վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ։ Սա սովորական հա՞րց է ու մտահոգ էլ չլինե՞մ, հա՞»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԺ-ում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է ընթանում, որտեղ քննարկվելու է Աղազարյանի` ՔՊ-ից հեռացման հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր․ ՔՊ
- Փակ նիստ ա, կամերաները անջատեք․ Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողներին
- Նման կարիերան մի ամբողջ կյանքի համար հաջողված կարելի է համարել․ Փաշինյանը՝ 33-ամյա Քյարամյանի մասին