Սմոլովը պատմել է, թե որ առաջնությունում կարող է հանդես գալ Սպերցյանը
«Կրասնոդարի» հարձակվող Ֆեդոր Սմոլովը խոսել է իր թիմակից Էդուարդ Սպերցյանի մասին։ Նա նշել է, որ Հայաստանի հավաքականի խաղացողը միանշանակ պատրաստ է տեղափոխվել Եվրոպայի առաջնություն, բայց շատ բան կախված է ոչ միայն իրենից, այլև «Կրասնոդարից»։
«Որպեսզի նա ցույց տա իր լավագույն որակները, Իտալիայի առաջնությունն այսօր ավելի հարմար է նրան»,- Սմոլովի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը նրան գնահատում է 20 միլիոն եվրո։ euro-football.ru-ն գրում է, որ այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում նա դարձել է վեց գոլի հեղինակ։