«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Բերդ համայնքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Ջիվան Ադամյանին։
«Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Մահվան ելքով վրաերթ Երևանում
- Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
- Մահվան ելքով վրաերթ «Աուրա» գիշերային ակումբի դիմաց