Սպորտ 09:55 29/11/2024 Աշխարհում

ՖԻՖԱ-ի վարկածով՝ 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները։ Հայտացուցակում ընդգրկվել են 11 ֆուտբոլիստներ.

• Ռոդրի (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»)
• Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»)
• Լիոնել Մեսսի (Արգենտինա, «Ինտեր Մայամի»)
• Լամին Յամալ (Իսպանիա, «Բարսելոնա»)
• Դանի Կարվախալ (Իսպանիա, «Ռեալ»)
• Ջուդ Բելինգհեմ (Անգլիա, «Ռեալ»)
• Ֆեդերիկո Վալվերդե (Ուրուգվայ, «Ռեալ»)
• Կիլիան Մբապե (Ֆրանսիա, «Փարի Սեն Ժերմեն»/«Ռեալ»)
• Վինիսիուս (Բրազիլիա, «Ռեալ»)
• Թոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ»)
• Ֆլորիան Վիրց (Գերմանիա, «Բայեր Լևերկուզեն»)

Հավակնորդներն ընտրվել են 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում ցուցաբերած խաղի հիման վրա։

Հիշեցնենք, որ 2024 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» և  Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։ Անցած մրցաշրջանում նա հաղթել է Եվրո-2024-ում և Անգլիայի առաջնությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}