Արցախի ԱԺ նախագահին երեկ թույլ չեն տվել, որ խորհրդարան մտնի
Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին երեկ թույլ չեն տվել մտնել խորհրդարան՝ մասնակցելու արցախցիների քաղաքացիության հարցով կազմակերպված քննարկմանը:
Արցախցիները «Հրապարակ»-ին պատմել են, որ Բաղունցը անձանգիր չի ունեցել մոտը, պատգամավորի բեյջն է ցույց տվել ևխնդրել՝ ընդառաջել, խորհրդարանի մուտքում հսկողություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցները կապ են հաստատել ԱԺ աշխատակազմի հետ, բայց հավանաբար չեն ընդառաջել, նրանք էլ թույլ չեն տվել ևԲաղունցին հետ են դարձրել անցակետից:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հրապարակ»-ին փոխանցել են, որ ԱԺ մուտք հնարավոր է գործել միայն անձը հաստատող փաստաթղթով: