Այս պայքարը հասել է իր հանգրվանին, իր վերջին խոսքը ասելուն. Բագրատ Սրբազան
«Որտեղ հաց, այնտեղ կաց արտահայտությունը նյութի պաշտամունքի գերադրական աստիճանն է, որով մեզ փորձում են հեռացնել մեր սխրանքներից, նպատակներից՝ հակադրվելով աստվածաշնչյան պատվիրաններին»,-Ֆեյսբուքյան ուղիղ եթերում արաձագանքելով ՔՊ-ականների քարոզչությանը՝ նշում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այս պայքարը հասել է իր հանգրվանին, իր վերջին խոսքը ասելուն։ Մենք գտնվում ենք այդ փուլի մեջ»,-ասաց նա՝ նշելով, որ այս իշխանությունն անպարտելի չէ, քանի որ գտնվում է ոչ թե արժեքային համակարգում, այլ փողի ու իշխանության պաշտամունքի մեջ։