Պետդումայում առաջարկել են հարկադիր կերպով զավթել աղբանոցի վերածած բնակարանները
Պետդումայի շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Կոլունովն առաջարկել է ավելացնել տուգանքները բնակարաններում հակասանիտարական պայմանների համար։ Նա նաևառաջարկել է քննարկել նման տարածքների հարկադիր զավթման իրավական նորմի ընդունումը: Այս մասին գրումէ «Գազետա.ռու»-ն։
«Այսօր կան դեպքեր, երբ այս կամ այն բնակարանի տերը տունը վերածել է աղբանոցի։ Առաջարկում եմ երկու բան. նա կտրուկ բարձրացնել տուգանքները, ինչպես նաև ընդլայնել հակասանիտարական պայմանների ցանկը։ Երկրորդ՝ այն դեպքերում, երբ տուգանքները չեն տա ցանկալի արդյունք, պետք է դիտարկել նման բնակարանների հարկադիր բռնագրավումն ապահովող իրավական հնարավորությունը»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով, երբ մարդիկ սկսեն վճարել իրենց բնակարանների կեղտի համար, նրանք մոտիվացված կլինեն հարգել իրենց և ուրիշներին։
Նա հավելեկ է, որ տհաճ հոտը հաճախ դուրս է գալիս աղտոտված բնակարաններից և տարածվում դեպի ընդհանուր օգտագործման տարածք, ինչպես նաև թափանցում այլ բնակարաններ։