Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է
Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար, քանզի նշում ենք մեր Եկեղեցու առաջին լուսավորիչների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնը, որն ամենքիս հոգիներն ու սրտերը լցնում է անսահման հույսով, աներեր հավատով և անկորնչելի սիրով:
«Լինել ԱՌԱՔԵԼԱԿԱՆ նշանակում է վերահաստատել հավատարմությունը Տիրոջ, Աստծու խոսքի և Մայր Եկեղեցու հանդեպ՝ անխախտ և ամուր պահելով առաքյալներից փոխանցված ուղղափառ հավատքը։
Թող առաջին լուսավորիչների բարեխոսությամբ ցրվի խավարը և իշխի լույսը»,-նշում է Հայր Զաքարիան իր էջում։