Կրթություն, գիտություն 16:00 30/11/2024 Հայաստան

Աշխարհագրագետները կորցրել են քունն ու հանգիստը, ի՞նչ է կատարվում ոլորտում

Հարյուրավոր աշխարհագրագետներ տևական ժամանակ է կորցրել են քունն ու հանգիտը՝ ոլորտում ծագած խնդիրների պատճառով։  

«Խնդիրը կապված է աշխարհագրություն առարկայի հետ։ Տպավորություն է՝ այս պետությունը կամ նախարարությունը չի սիրում աշխարհագրություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրության ուսուցիչ Տիգրան Ենգիբարյանը։

Նա առանձնացրեց այն խնդիրները, որոնք վերաբերում են ուսուցիչների ատեստավորմանը և ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ ընդունվելու համար աշխարհագրություն առարկան պարտադիր քննական ցանկից հանելու որոշմանը։

«Աշխարհագրություն առարկայի նկատմամբ վերաբերմունքը նկատել ենք դեռևս  2020թ․-ից, երբ չափորոշիչներում կրճատվեց աշխարհագրությունը։ Իհարկե, դասաժամերում դա չարտահայտվեց, բայց դասագրքերում՝ արտահայտվեց։ 6-րդ դասարանից դուրս բերվեց «Մայրցամաքների աշխարհագրություն» առարկան, փոխարենը մտցվեց «Բնություն ինտեգրված», որը ոչ բոլոր դպրոցներում են աշխարհագրագետները դասավանդում։Թեման պետք է մտցվեր 8-րդ դաարանի ծրագրում, սակայն դա էլ չարվեց։ Մենք կորցրեցինք այս դասընթացը դպրոցներում։ Հիմա ավելի զավեշտալի նորություններ ենք լսում ԿԳՄՍՆ-ից՝  ԵՊՀ-ում աշխարհագրության ֆակուլտետ ընդունվելու համար աշխարհագրություն առարկայի քննությունը պարտադիր չէ։ Դիմորդը կարող է  հանձնել մաթեմատիկա և ընտրություն  կատարել աշխարհագրության և օտար լեզվի միջև՝ հիմք ընդունելով, որ մաթեմատիկական գիտելիքները շատ կարևոր են։ Եթե այդպես է՝ եկեք Բժշկական համալսարան ընդունվելու համար հանենք կենսաբանություն և քիմիա առարկայի քննությունները։ Աշխարհագրության ֆակուլտետում դիմորդ չունենք, պետք է դյուրացնել ընդունելության պրոցեսը։ Ընդունվելուց հետո թող բարդացնեն սովորելու պրոցեսը։ Ամիսներ առաջ աշխարհագրագետներով կատակում էինք, թե կարող է այնպես լինել, որ աշխարհագրագետ դառնալու համար աշխարհագրություն առարկայից քննություն չտան, հիմա այդ զավեշտն իրականություն է դառնում։ Այստեղ, կարծում եմ, կա երկու կարծիք՝ կա՛մ նախարարին սխալ է ներկայացվում, կամ՛ նախարարության վարած քաղաքականությունն է սխալ։ Այն ամբողջովին հակասում է պետության որդեգրած քաղաքականությանը։ Նորմա՞լ է, որ աշխարհագրության բաժին ընդունվողն այդ առաջկան չպետք է իմանա։ Մարդը բուհ է ընդունվում ՝աշխարհագրության ֆակուլտետ, հրաշալի անգլերեն գիտի, բայց չգիտի աշխարհագրություն, նորմա՞լ է դա»,- դժգոհեց ուսուցիչը։

Աշխարհագրագետի կարծիքով՝  հատկապես մեր տարածաշրջանում ապրող քաղաքացին աշխարհընկալման խնդիր չպետք է ունենա։

«Այսօր ապրում ենք աշխարհագրական, տեղեկատվական համակարգերի և պատերազմների դարաշրջանում, երբ տարածքի իմացությունը ոչ թե կարևոր, այլ խիստ կարևոր է։ Հիմա մենք գնում ենք այդ գիտելիքն արմատախիլ անելուն։ Եթե որոշում է կայացվում , ապա ինչո՞ւ է կայացվում միանձնյա։ Ինչու այդ որոշումը չի նարկայացվում հասարակական խորհրդի քննարկմանը, բա մեր կարծիքը որտե՞ղ պետք է ընդունվի»,- ընդգծեց աշխարհագրագետը։

Մեկ այլ կարևոր հարց, որի մասին բարձրաձայնեց Տիգրան Ենգիբարյանը, կապված է աշխարհագրության մասնագետների ատեստավորմանը։ Նա տեղեկացրեց, որ այդ գործընթացից հետո հարյուրավոր մասնագետների մոտ դժգոհություն է առաջացել։

«Մասնագետների ատեստավորումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։ Այդ օրը տեղի է ունեցել ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաների մասնագետների ատոստավորումը։ Ինֆորմատիկայի մասնագետները փայլուն արդյունքներ են արձանագրել, իսկ աշխարհագրության մասնագետները՝ ջախջախված և հիասթափված են թեստերի խայտառակ ձևաչափից, սխալների և այլն»,- ասաց նա ՝ հավելելով․

«Առաջին տարին, երբ սկսվեց ատեստավորման գործընթացը, բարձրաձայնվեց թեստերում առկա սխալների, բարդության հետ կապված խնդիրների մասին։ Այս տարի խնդիրների գագաթնակետն է հասել։ Մարդիկ պատրաստ չեն ընդունելու, որ աշխարհագրություն առարկայի թեստերում բազում սխալներ կան։ Մենք նույնիսկ տեղյակ չենք, թե այդ թեստերն ովքեր են կազմում։ Տպավորություն է, որ մենք վատ ուսուցիչներ ենք, իսկ նրանք՝ լավ։ Եթե այս հարցի շուրջ բողոքեր տասը ուսուցիչ, ես կմտածեի, որ խնդիրը գուցե իմ մեջ է, բայց չի կարող հարյուրից ավելի ուսուցիչ բողոքի ու սխալ լինի»։

Աշխարհագրության մասնագետների զգալի մասը դժգոհ է թեստավորման գործընթացից և  բողոքարկել են արդյունքները, սակայն պատասխանը ևս գոհացուցիչ չէ։

«Բողոքարկումը նախատեսված էր կիրակի, հետո հետաձգվեց՝  երկուշաբի, որից հետո պարզվեց, որ ԳԹԿ-ում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիր կա, ժամը հետաձգվեց մինչև կեսգիշեր։ Այնուհետև բողոքարկման պատասխանը եկավ՝ անտրամաբանական ձևով։ Ես բողոքարկել եմ իմ աշխատանքային էլեկտրոնային փոստից, սակայն պատասխանը եկել է անձնական   փոստին։ Բացի այդ, պատասխանը եկել է անանուն, ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք իմ բողոքարկմանն են պատասխանել։ Բողոքող ուսուցիչների շրջանում կան մասնագետներ, որոնք նախորդ տարի հաղթահարել են շեմը, իսկ այս տարի՝ կտրվել։ Մյուս առարկաների դեպքում թեստերի բարդությունն այլ է, աշխարհագրության դեպքում՝ այլ։ Այսինքն՝ բարդության  համաչափությունը պահպանված չէ»,- ասաց Ենգիբարյանը՝ ներկայացնելով հանրապետության աշխարհագրության մասնագետներից շատերի դիրքորոշումը։

Ստեղծված իրավիճակը հանգեցրել է այն բանին, որ  աշխարհագրության մասնագետները կորցրել են իրենց քունն ու հանգիստը և չեն կարողանում ընդհանուր «լեզու գտնել» պատասխանատու գերատեսչության հետ։

«Ես խոսում եմ՝հանրապետության  բոլոր դպրոցների, աշխարհագրության բոլոր մասնագետների անունից։ Այս գերատեսչությունը ինչո՞ւ է վարում այնպիսի քաղաքականություն, որ այս մարդկանց տրամադրում է օրվա իշխանությունների դեմ։ ԿԳՄՍ-ից պատասխանում են, որ բոլոր թեստերը կազմվել են թեստաբանական պահանջներին համապատասխան և որևէ տեխնիկական խնդիր չի եղել։ Ինձ հետաքրքրում է՝ ովքե՞ր են կազմել թեստերը։ Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է նկարում և որևէ մասնակցից կարծիք չի հարցնում, այսինքն՝ կարելի է գալ, նկարել ու ցույց տալ, որ ամեն ինչ հրաշալի՞ է»,- վրդովված նշեց մասնագետը։

Ենգիբարյանը տեղեկացրեց, որ դիմել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հանդիպելու և հարցը քննարկելու համար, սակայն արձագանք չեն ստացել։ Ակնկալում են նաև լրատվամիջոցների աջակցությունը՝ խնդիրների բարձրաձայնման ուղղությամբ։ 

Ավելի մանրամասն՝ լսեք հղմամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Աhшբեկիչները hարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա
«Իրանը «կստիպի պատասխան տալ այս հարձակման համար թե՛ իրավական, թե՛ միջազգային մակարդակով»
Աղբյուր` Panorama.am
20:06
Ժաննա Անդրեասյան. Սա կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է, որ այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը...
Աղբյուր` Panorama.am
19:40
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և թուրք գործընկեր  Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում հաստատել են Սիրիայում կայունացմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ուկրաինան էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում օգնություն է խնդրել հինգ երկրներից
Էլեկտրաէներգիայի պակասի պատճառով Ուկրաինան մատակարարումներ է խնդրել հինգ երկրներից՝ Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Հունգարիայից և...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Վանաձոր» ՔԿՀ-ում խուզարկության ընթացքում կալանավորը ցուցաբերել է դիմադրություն՝ հրաժարվելով ներկայացնել իր վարտիքում թաքցված փաթեթը
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում և ՀՀ ԱՆ «Վանաձոր»...
Աղբյուր` Panorama.am
18:14
Իրանը պահանջում է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից
Իրանը դիմում է ՄԱԿ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյաների՝ պահանջելով հեռացնել Իսրայելին կազմակերպության Գլխավոր ասամբլեայից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ինչ է գրված եղել «Սորոսի» հիմնադրամի փաստաթղթում. Արմեն Աշոտյան
«Արտաքին նեոլիբերալ շրջանակները, որոնք դեռևս հանդես են գալիս Արևմուտքի անունից, ոչ թե աչք են փակում Նիկոլի «լուկաշենկոյացման»...
Աղբյուր` Panorama.am
17:48
Փաստաբան. Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով
«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ»։
Աղբյուր` Panorama.am
17:37
Եվրամիությունը Կովկասը չի դիտարկում անդամության ենթակա գոտի. Բադալյան
Դա ոչ մի կապ չունի կյանքի կազմակերպման եվրոպական ստանդարտների հետ: Դա քաղաքականություն է, բացառապես քաղաքականություն, հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեղամ Նազարյանը դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունից
Նրա որոշմանն է թողնել որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։
Աղբյուր` Panorama.am
17:13
Պապիկյանի կնոջ ֆոտոսեսիան Ջերմուկում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կինը՝ Արմինե Մուրադյանը լուսանկարներ է հրապարակել Ջերմուկից։   
Աղբյուր` Panorama.am
17:09
Լարսը բաց է
Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին նպատակ է դրել դառնալ դերասանի կինը
Դերասանուհի Վիտորիա Սերետին նպատակ է դրել ամուսնանալ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։ Այս մասին հայտնում է InTouch-ը։ «Նա իր առջև նպատակ է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150 -ամյակը։ Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝...
Աղբյուր` Panorama.am
16:17
Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով. ԱԳՆ
Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ վերահաստատել է՝ Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան
«Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է», - նշել է...
Աղբյուր` Panorama.am
16:00
Աշխարհագրագետները կորցրել են քունն ու հանգիստը, ի՞նչ է կատարվում ոլորտում
Հարյուրավոր աշխարհագրագետներ տևական ժամանակ է կորցրել են քունն ու հանգիտը՝ ոլորտում ծագած խնդիրների պատճառով։   «Խնդիրը...
Աղբյուր` Panorama.am
15:48
Աբրահամյան. Ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա
«Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրակացված գործողությունների շղթայի մաս է, որտեղ հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:37
Աhшբեկիչները մտել են Հալեպի շրջաններ՝ uպանելnվ տասնյակ սիրիացի զինվորների. Սիրիական բանակ
Սիրիական բանակը հաստատել է, որ ահաբեկիչներին հաջողվել է զանգվածային հարձակման ժամանակ ներթափանցել Հալեպ քաղաքի շատ շրջաններ, բանակը սպասում է...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ատեստավորվող մասնագետների թիվը 361-ն է
Մեկնարկել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը:
Աղբյուր` Panorama.am
15:12
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը
Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է  հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս...
Աղբյուր` Panorama.am
14:50
«Մայդանի» սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում. Կոբախիձե
«Երեկ բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Վրաստանում «Նացմայդան» չի կարող անցկացվել»,- կառավարության վարչակազմում...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ճարտարապետների պալատի խորհուրդը բարձրաձայնում է մի շարք մտահոգություններ՝ կապված Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ
Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուդրը հայտարարություն է տարածել՝  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
14:20
Շոկի մեջ եմ. Էլեն Բադալյանի առաջին գրառումը հաղթանակից հետո
«Ահա, և վերջ։ ես շոկի մեջ եմ։ Երեւի ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»,-հաղթանակից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:05
Արցախի ԱԺ նախագահին երեկ թույլ չեն տվել, որ խորհրդարան մտնի
Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին երեկ թույլ չեն տվել մտնել խորհրդարան՝ մասնակցելու արցախցիների...
Աղբյուր` Panorama.am
13:46
Սկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմը
Երգիչ Սերգեյ Լազարևը  Ну-ка, все вместе! շոուի վեցերորդ սեզոնի եզրափակիչում հայտարարել է, որ հինգ տարվա աշխատանքից հետո լքում է...
Աղբյուր` Panorama.am
13:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 30-ից Դ. Անհաղթ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտություն
Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում  նոյեմբերի 23-ին կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}