Աhшբեկիչները մտել են Հալեպի շրջաններ՝ uպանելnվ տասնյակ սիրիացի զինվորների. Սիրիական բանակ
Սիրիական բանակը հաստատել է, որ ահաբեկիչներին հաջողվել է զանգվածային հարձակման ժամանակ ներթափանցել Հալեպ քաղաքի շատ շրջաններ, բանակը սպասում է համալրման և հարվածներ կհասցնի գրոհայիններին։
Սիրիայի զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հազարավոր ահաբեկիչներ Սիրիա են մտնում հյուսիսային սահմաններով։ Զինվորականների տվյալներով, «Ջաբհաթ ան Նուսրի» հետ կապված խմբավորումների զինյալներին տրամադրվում է ծանր սպառազինություն և մեծ քանակությամբ անօդաչու սարքեր։
«...Ահաբեկչական խմբավորումները վերջին ժամերին ներխուժել են Հալեպ քաղաքի բազմաթիվ շրջաններ»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասվում է սիրիական զինված ուժերի սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության մեջ։
Սիրիական բանակը նշել է, որ ահաբեկիչները մի քանի ուղղություններով զանգվածային հարձակում են իրականացնում Հալեպում և Իդլիբում։
«Մեր զինված ուժերը կատաղի մարտեր են մղել նրանց դեմ ավելի քան 100 կմ երկարությամբ՝ կասեցնելու նրանց առաջխաղացումը։ Մարտերի ընթացքում մեր զինված ուժերի տասնյակ զինվորներ սպանվել և վիրավորվել են», - ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ։
Սիրիական զինված ուժերի հարվածների պատճառով գրոհայինները չեն կարողանում հաստատվել օկուպացված շրջաններում։ Զինվորականները սպասում են համալրման՝ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում հակահարձակման համար։
Մի քանի օր առաջ սիրիական ընդդիմությունն ու ահաբեկչական խմբավորումները կառավարական զորքերի վրա իրականացրել են 2020 թվականից ի վեր ամենամեծ հարձակումը։ Շաբաթ գիշեր Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ ահաբեկչական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Հալեպի արևմտյան թաղամասերի գրեթե 40%-ը։
Հարակից հրապարակումներ`
- Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները. Գեղամյան
- Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. Քաղաքագետ
- Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը
- Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
- Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
- Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
- Հալեպում բախումներ են, կան զոհեր
- Սիրիայի զինված ուժերը հակահարձակում են իրականացնում Հալեպում և Իդլիբում
- SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը