Կրթություն, գիտություն 15:23 30/11/2024 Հայաստան

Ատեստավորվող մասնագետների թիվը 361-ն է

Այսօր առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը: Քննական 3 կենտրոններում ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորման գործընթացն իրականացվել է 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Ընդհանուր առմամբ՝ ատեստավորվող մասնագետների թիվը 361-ն է:

Մինչ ատեստավորման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է քննասենյակներում, զրուցել մանկավարժների հետ: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ արդյունավե՞տ էին արդյոք վերապատրաստման դասընթացները, ինչ ակնկալիքներ ու առաջարկներ ունեն մասնագետները գործընթացի վերաբերյալ և այլն:
Նախարարը հաջողություն է մաղթել մասնակիցներին և հույս հայտնել, որ արդյունքները դրական կլինեն:

Նշվում է, որ քննական կենտրոնները տեղակայված էին Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական և Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցներում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}