«Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ զտում է թիմը՝ հույս ունենալով, որ սա կբարձրացնի ՔՊ-ի գահավիժող վարկանիշը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վերնախավին հրահանգել է մաքրել թիմը և կուսակցությունից վտարել նրանց, ովքեր այս կամ այն կերպ սկանդալի կենտրոնում են հայտնվել, չեն ենթարկվում կանոններին ու վարկաբեկում են թիմը՝ իրենց խոցելի դարձնելով: Ուստի ՔՊ-ականներից ոմանց համար ճամպրուկային տրամադրություններ են. սպասում են «վերևների» հրահանգին:
Ընդ որում, Փաշինյանի թիրախում են ինչպես շարքային ՔՊ-ականները՝ այնպես էլ ՔՊ-ի էլիտայի անդամները:
Ընդ որում, չի բացառվում, որ ոմանք, չսպասելով «շեֆի» հրահանգին, Գնել Սարգսյանի օրինակով «ինքնամաքրվեն» ՔՊ-ից: Թեև մյուս կողմից ՔՊ-ում խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ այսպես ասած օդիոզ (խիստ անցանկալի) դեմքերից ազատվելու պատճառը նաև այն է, որ քարոզչական դաշտում ՔՊ-ից պոկված արբանյակ կերպարները հանրային դաշտում հայհոյախառն դրսևորումներ ցուցաբերեն՝ ՔՊ-ն նրանց համար պատասխանատվություն չկրի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։