Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարվել է, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում ցուցարարների դեմ
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ջրցան մեքենաներով սկսել են ջրել ցուցարարներին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Խորհրդարանի ճակատի մոտ բախում է տեղի ունեցել հատուկ ջոկատայինների ներկայացուցիչների հետ։ Սյուների հետևում կանգնած են իրավապահները։ Ոստիկանները ստիպված են եղել դա անել այն բանից հետո, երբ իրավապահների վրա սկսել են ճայթռուկներ ու ծանր առարկաներ նետել։
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է ընթանում։ Մի քանի հազար մարդ խորհրդարանի դիմաց դուրս է եկել Ռուսթավելի պողոտա՝ պահանջելով կառավարության հրաժարականը և կրկնակի խորհրդարանական ընտրություններ նշանակել։ Ցուցարարների թիվը զգալիորեն պակաս է նախորդ օրերի համեմատ։
Վրաստանի Հանրային հեռարձակողը որոշել է եթեր տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Սա Առաջին ալիքի շենքի մոտ հավաքված ցուցարարների պահանջներից մեկն էր։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում առավոտյան ժամը 9-ի դրությամբ բողոքի ցույցը շարունակվում է
- ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը