Բովեն «մնում է անգիտակից վիճակում, բայց ինքնուրույն է շնչում».Sky Sport Italia
«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Էդուարդո Բովեն «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղում գիտակցությունը կորցնելուց հետո արդեն ինքնուրույն է շնչում է։ Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Հանդիպման 15-րդ րոպեին 22-ամյա կիսապաշտպանը ընկել էր սիզամարգին։ Նրան անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նրան արագ տեղափոխել են շտապօգնության մեքենա։
News.sportbox.ru-ը հայտնում է, որ ըստ կայքի աղբյուրի, Բովեն «մնում է անգիտակից, բայց ինքնուրույն է շնչում»:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: