Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Land Cruiser»-ը, «BMW»-ն և «Chevrolet»-ը
Դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Քրիստափոր և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի Մետաքս թաղամասում, բախվել են «Toyota Land Cruiser», «BMW» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր ավտովթար. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը
- Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում
- 1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին