Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը
Վահրամ Ավաք Քահանա Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը Կը Զօրակցի Սուրիահայութեան
Շաբաթ, 30 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռաձայնային կապ հաստատելով Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանին հետ, տեղեկանացաւ Սուրիոյ մէջ վերջին օրերու զարգացումներուն եւ իրավիճակին մասին: Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկութիւններ հաղորդեց Սուրիոյ մէջ տիրող ճգնաժամին եւ ի մասնաւորի Սուրիահայութեան դիմագրաւած մարտահրաւէրին մասին:
Ապա Գարեգին Բ Հայրապետը իր յորդորներն ու թելադրութիւնները տուաւ Արմաշ Սրբազանին, յայտնելով իր զօրակցութիւնն ու աղօթակցութիւնը Սուրիահայութեան:
Դիւան Ազգ. Առաջնորդարանի
Դամասկոս, 30 Նոյեմբեր 2024»։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպը գրաված ահաբեկիչները ցուցադրում են թուրքական ազգայնամոլության «Գորշ գայլը» նշանը. Վարուժան Գեղամյան
- ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները
- Իրանի ԱԳ նախարարը կայցելի Սիրիա, Թուրքիա
- Աhшբեկիչները hարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա