«Հերիք ու բոլ եղավ»․ անհետ կորած զինծառայողի ծնողը սպառնում է ծայրահեղ քայլի դիմել
«Ծայրահեղ քայլի եմ գնալու, ողջ պատասխանատվությունը մնալու է ձեր վրա, ընդհուպ մինչև ինքնահրկիզում։ Հերիք ու բոլ եղավ»,- Tribune.am-ի հետ զրույցում ասել է անհետ կորած Արման Սաֆարյանի հայրը՝ Լեռնիկ Սաֆարյանը, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ձայնն է բարձրացրել։
Նա պնդել է, որ իր խնդրին գերատեսչությունը որևէ լուծում չի տվել։
«Տղաս երկու ամսվա ծառայող էր , հիմա անհետ կորած է։ Ունեմ նաև մեկ աղջիկ, իսկ սույն թվականի նոյեմբերի 6-ին ծնվել է երրորդ երեխան։ Հիմա պետք է ճանաչվի որպես երրորդ երեխա։ Սկզբից պատճառաբանում են, թե դատարանի երկրորդ կնիքը չկա , բացակայում է։ Գնացել եմ դատարանից բերել եմ վճիռը, որով իմ տղան՝ Արման Լեռնիկի Սաֆարյանը, համարվում է անհետ կորած։ Հիմա, այս մարդիկ գրել են, որ մերժում են դիմումը, քանի որ եղած տվյալները նշված օրենսդրական իրավակարգավորումների համաձայն Ա․ Սաֆարյանին շահառու երեխայի կարգաթվում հաշվի առնելու և երրորդ երեխայի դրամական աջակցություն նշանակելու իրավական հիմքեր չկա։ Այսինքն՝ Արման Լռենիկի Սաֆարյանը, բնության մեջ ընդհանրապես չի եղել»,- ասաց ծնողը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։