Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է. ՀՅԴ Բյուրո
«Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և ընդհանրապես Սիրիայում ընթացող վերջին օրերի իրադարձություններին»,-նման հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոն։
Դաշնակցական կառույցը նշում է.
«Մեր մտահոգության և ուշադրության հիմնական առանցքը Սիրիայի տարածքում, մասնավորապես, Հալեպի հայ համայնքի անվտանգությունն ապահովելն ու առօրյա տանելի պայմաններ ստեղծելն է։
Այս նպատակով Հ.Յ.Դ. Բյուրոն մշտական կապի մեջ է համայնքի տեղի պատասխանատուների հետ, որոնք իրենց առավելագունն են անում այս ուղղությամբ։ Նույն նպատակով կապի մեջ ենք նաև հայ հոգևոր պետերի և տարբեր քաղաքական շրջանակների հետ։
Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է։ Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ լինել զգոն և պատրաստ՝ տարաբնույթ օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին։
Հաջորդող օրերին հավելյալ բացատրականով ու նախաձեռնությամբ կդիմենք մեր ժողովրդին»։