Արծվիկ Մինասյանն ուղղեց, երբ Գեղամ Նազարյանը ներկայացվեց որպես ընդդիմադիր պատգամավոր
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանն իր խոսքում պատգամավոր Գեղամ Նազարյանին դիմեց որպես ընդդիմության ներկայացուցիչ։
«Պարոն Նազարյան, ձեզ էլ որպես ընդդիմության ներկայացուցիչ և ընդհանրապես ընդդիմադիր մեր գործընկերներին, առաջարկում եմ ցանկացած դեպքում...»,- ասաց Վ. Վարդանյանը։
Խոսքն ընդհատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով. «Անկախ պատգամավոր»։ Նա նկատի ուներ Գեղամ Նազարյանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի. «Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում Գեղամ Նազարյանին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյանը դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունից
- Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
- Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
- Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին