Նախնական տեղեկություններով մահացած 4 տարեկան երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չկան. Նարեկ Սարգսյան
Այսօր, դեկտեմբերի 2-ին ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:
«Panorama.am»-ը կապ հաստատեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ, որը հաստատեց դեպքի մասին տարածված տեղեկությունը։
«Նախնական տեղեկություններով երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չկան և փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե»,-հայտնեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ աղջնակը 4 տարեկան, որին շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից։