Օքսֆորդի բառարանը «բրեյնրոթ» բառն անվանել է 2024թ. բառը
Օքսֆորդի անգլերեն բառարանը տարվա բառ է հայտարարել «բրեյնրոթ»-ը (ուղեղի փտում): Այն ընտրվել է 37 հազար ընթերցողների շրջանում քվեարկության միջոցով։ Kommersant.ru-ի փոխանցմամբ՝ ասվում է Oxford University Press կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Բրեյնրոթից» բացի եղել են «դեմյուր» (demure) ածականը, որը «զուսպ» բառի հոմանիշն է, «սլոպ» (slop) գոյականը, որը նշանակում է արհեստական բանականության գեներացրած ցածրորակ օնլայն-կոնտենտ, եւ «լոր» (lore) գոյականը, որը նշանակում է փաստերի եւ գիտելիքների ամբողջություն որևէ մեկի կամ ինչ-որ բանի մասին, որոնք անհրաժեշտ են քննարկման թեման հասկանալու համար։ Բացի այդ, կարճ ցուցակում ներառված էին «ռոմենթեզի» (romantasy - ռոմանտիկ ֆենթեզի) եւ «դայնամիկփրայսինգ» (dynamic pricing-դինամիկ գնագոյացում) գոյականները։
«Brainrot»-ը վերաբերում է անձի մտավոր կամ մտավոր վիճակի ենթադրյալ վատթարացմանը, որն առաջացել է ցածրորակ առցանց բովանդակության չափից ավելի սպառման հետևանքով։ Այս բառն առաջին անգամ օգտագործել է 1854 թվականին Հենրի Դեյվիդ Թորոյի կողմից՝ իր «Ուոլդեն, կամ կյանքը անտառում» գրքում։ 2023-ից 2024 թվականների ընթացքում դրա հիշատակումների հաճախականությունն աճել է 230%-ով։ Օքսֆորդի բառարանում նշվում է, որ դա վկայում է առցանց բովանդակության չափից ավելի սպառման հետևանքների վերաբերյալ աճող անհանգստության մասին: