Էդուարդո Բովեի մայրն ուշագնաց է եղել մարզադաշտում
«Ֆիորենտինա» ակումբի ֆուտբոլիստ Էդուարդո Բովեն ուշքի է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է Dailymail-ը՝ վկայակոչելով բժիշկների թարմացրած տեղեկատվությունը։
Մինչ այդ «Ֆիորենտինա»-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասված էր. «Կատարված առաջին սրտաբանական և նյարդաբանական թեստերը բացառել են կենտրոնական նյարդային համակարգի և սիրտ-շնչառական համակարգի սուր վնասվածքի հավանականությունը»։
Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստի մայրը, որը եղել է տրիբունայում, տեսնելով որդուն այդ վիճակում, ուշագնաց է եղել։
22-ամյա կիսապաշտպան Բովեն ուշագնաց էր եղել Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում «Ինտեր»-ի հետ հանդիպման 16-րդ րոպեին։ Նրան խաղադաշտից դուրս բերեցին շտապօգնության մեքենայով։ Դրանից հետո մրցավար Դանիելե Դովերին դադարեցրել է խաղը։
Երկու թիմերի խաղացողները պատ էին կազմել Բովեի շուրջը, որպեսզի նրան այդ վիճակում չֆիքսեին տեսախցիկները: Խաղը դադարեցնելուց հետո թիմակիցներից շատերն այցելել են հիվանդանոց։
Հարակից հրապարակումներ`
- Բովեն «մնում է անգիտակից վիճակում, բայց ինքնուրույն է շնչում».Sky Sport Italia
- Ֆյորենտինա-Ինտեր խաղը հետաձգվեց ֆուտբոլիստներից մեկի առողջական վիճակի պատճառով