Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու
Գյումրու Քաղաքցիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։
«Սիրելի՜ Գյումրեցիներ,
Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է Կարեն Սարուխանյանը։
Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։ Ըստ նրա, նպատակը Գյումրիում առկա կառավարման ճգնաժամը հաղթահարելն է։
Փաշինյանի ներկայացմամբ, գործընթացը կիրականացվի հետևյալ ձևաչափով․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների և համախոհների շրջանակից կխնդրեն ինքնաառաջադրվել կամ առաջադրել թեկնածուներ։ ՔՊ-ն կանցկացնի նախնական ընտրություններ Գյումրիի բնակիչների շրջանում՝ պատահականության որոշակի սկզբունքով։ Նախնական ընտրությունների հաղթողը կնշանակվի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և մեծ հավանականությամբ կլինի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու հաջորդ ընտրություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան, հանձնեն. ՔՊ-ական Կարեն Սարուխանյան
- «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը
- Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
- ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
- Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստի դրական արդյունքի պատճառով Գյումրու քաղաքապետի այլ թեկնածու է դիտարկվում