ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի միտումնավոր բացակայությունը դրական իմիջ չի ստեղծում նրա համար.Ալեքսանդր Վոլֆովիչ
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչն ասել է, որ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը դրական իմիջ չի ստեղծում։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Բելառուսը։
«Իհարկե, անդամներից մեկի միտումնավոր բացակայությունը Հայաստանի համար դրական իմիջ չի ստեղծում», - կիրակի «Բելառուսի 1»-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։
Սակայն, ըստ նրա, դա չի ազդում կազմակերպության ընդհանուր օրակարգի վրա։
Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հինգշաբթի Աստանայում մասնակցել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Միջոցառմանը ներկա չի եղել միայն Նիկոլ Փաշինյանը, ով այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
- Հույս ունենք տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ լիարժեք մասնակցությանը. գլխավոր քարտուղար
- ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո
- ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
- Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
- Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
- Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
- Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
- ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները