Հովիկ Աղազարանը վայր չի դնում մանդատը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը վայր չի դնի մանդատը։
«Խոր ափսոսանքով եմ հայտնում, որ պետք է մերժեմ վարչապետի խնդրանքը։
Իմ կյանքի ծանրագույն որոշման համար, ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են նաև սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել հետևյալ երկու հանգամանքը.
1. ԱԺ լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ քրեական վարույթի գործով։ Այդ միջադեպքի առիթով նախձեռնված է քրեական վարույթ։
2. Քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա։ Հետևաբար, եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում՝ այս վարույթների ավարտի պարագայում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ գործարքի»,-հայտարարել է նա։
Մանրամասները՝ 24news-ի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
- Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
- ԱԺ-ում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է ընթանում, քննարկվելու է Աղազարյանի` ՔՊ-ից հեռացման հարցը
- ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը
- Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
- Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին