Այս ճակատագիրը սպառնում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, եթե հակառակն իրենք չանեն. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրել է․
«Այլևս ակնհայտ է, որ դեկտեմբերի 3-ից մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում Գլխավոր դատախազը միջնորդություն կներկայացնի Ազգային ժողովին` Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու, գործող քրեական վարույթում նրան մեղադրանք առաջադրելու և կալանքը, որպես խափանման միջոց, կիրառելու համար։
Այս ճակատագիրը սպառնում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, եթե հակառակն իրենք չանեն։
Հովիկ Աղազարյանի օրինական և տրամաբանական որոշումը կլինի այն, որ նա այսօր նախաձեռնի Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց»։