Անպատասխանատու կերպով՝ «հա, դե հիմա»-ով երկիր են ղեկավարում. Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամի իր էջում տեսագրություն է հրապարակել և գրել.
«Այսօր չը՛մասնագետի կողմից սխալմամբ իմ բակի «Дуб» կաղնու ծառը այլանդակեցին, ինչպես որ այլանդակում են Երևանի ծառերը:
Սխալը ընդունում են՝ ասելով, թե «մենք 1000-ներով անում ենք, դե հիմա մարդ ենք, մեկ-մեկ էլ տենցա ստացվում»;
Խնդիրը ծառը սխալ էտող տարեց մարդու մեջ չէ, այլ ղեկավարների մեջ է, որ
աշխատակիցներին պատշաճ վերապատրաստման, կրթման չեն ուղարկում, որ ծառը էտող մարդը լինի մասնագետ, իմանա ծառի ճիշտ էտելու ձևը ոնց է, ոչ թե գործից չհասկացող մարդուն ուղարկեն ծառ էտելու ու սխալմամբ ծառերի հերը անիծեն։
Անպատասխանատու կերպով՝ «հա, դե հիմա»- ով երկիր են ղեկավարում»,-գրում է Չախոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
- Նիկոլ Փաշինյանի խոսույթի համաձայն պիտի ասեմ՝ Տիգրա՛ն Ավինյան, դու քթի ծակ չունե՞ս. Արթուր Չախոյան