Քաղաքական 13:00 02/12/2024 Հայաստան

Փաշինյանը չէ պարտության միակ մեղավորը. Գեղամ Նազարյան

«Ես էապես տարբերվող դիրքորոշում չեմ հայտնել, ուղղակի ես իմ տեսակով չեմ կարող չարտահայտել այն, ինչ որ ես մտածում եմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նրա խոսքով, դա բերեց նրան, որ իր հայտարարությունները տեղի-անտեղի, անհարկի մեկնաբանությունների տեղիք էր տալիս, հարվածի տակ էին դնում խմբակցությանը։

«Իսկ ինչու եմ նման մեկնաբանություններ անում, որովհետև չեմ կարող չանել մեկնաբանություն»,- նշեց նա։

Հարցին՝ կարծում է, ընդդիմությունը օրակարգը փոխե՞լ է, նա պատասխանեց. «Ոչ թե օրակարգը փոխել է։ Ես սիրում եմ և կողմ եմ այն տեսակետին, որ  պետք է մարդու հետ լինել անկեղծ, ազնիվ, մարդուն դատարկ ու անհիմն հույսեր չտաս։

«Հայաստան» խմբակցությունը, հատկապես «Հայաստան» դաշինքի առաջնորդը պետական մտածողություն ունեցող մարդիկ են։ Խնդիրը հետևյալն է. երբ որ ես արտահայտում եմ  ինչ-որ մի կարծիք կամ բարձրաձայնում եմ, իմ ընկերները  հարվածի տակ են դնում, ասում են՝ տարատեսակ,  կեղծ մանիպուլյացիոն մեկնաբանություններ են անում, որոնք խմբակցությանը հարվածում են։

Հայտնի հարցազրույցից օրինակը բերեմ։ Ինձ ասում են՝ դուք եկել եք խորհրդարան, որ հանեք Նիկոլին։ Ես ասում եմ՝ չէ, ընկեր։ Այդ «չէ ընկեր»-ը կտրում են, ասում են՝  Գեղամ Նազարյանն ասաց՝ չէ։ Ես ասում եմ՝ մենք Նիկոլ Փաշինյանին  հեռացելու, պաշտոնազրկելու  խնդիր էինք դնում  դեռ մինչև խորհրդարանական ընտրություն, դրա համար էինք պայքարում։ Մենք դրա համար էինք պայքարում, այդ պայքարը բերեց նրան, որ հասանք արտահերթ ընտրություններին։ Մենք խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք, որ ձևավորենք իշխանություն։ Պարզվեց, որ դու ընդդիմություն ես։ Երբ մանդատը վերցնում ես, պետք է համադրես երկու աշխատանք իրար հետ՝ այն օրակարգը, որ շարունակես պնդել՝  Նիկոլի ղեկավարումը, այսինքն վարչապետի պաշտոնում լինելը վնաս է հասցնում երկրին։ Դա շարունակում ես պնդել, ասել, ճնշում գործադրել կառավարության վրա, նաև այդ նոր  գործիքակազմը օգտագործելով՝ հանրությանը պետք է ապացուցես, որ սիրելի հանրություն, սիրելի 680 հազար ընտրող, դուք սխալ որոշում եք կայացրել»։

Նա նշեց նաև. «Ոմանց ակտիվ աշխատանքն է, որ եկանք, հասանք այս կետին, որ ես ստիպված պետք է անկախ պատգամավոր մնամ։ Ներսից չէ։ Այն ուժերը, որոնք անդադար իմ դեմ սկսեցին պայքարել»։

Հարցին՝ «դուք Նիկոլ Փաշինյանի՞ն եք համարում ծանր կորուստների, ողբերգության, արհավիրիք, գլխավոր մեղավորը, պատասխանատուն», Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Ոչ միայն նրան։ Նրան և ոչ միայն նրան»։ 

Հարցին՝ «դուք ո՞ւմ եք համարում պատերազմի պատասխանատուն,  բացի Նիկոլ Փաշինյանից», Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Այդ մասին ես կխոսեմ հետո, հիմա չեմ ասի։ Ինչո՞ւ չեմ գնում իրավապահներին հայտնեմ։ Որովհետև անիմաստ է այսօր, մենակ կցավացնեմ ծնողներին։ Այդ մասին խոսելու եմ այն պահին, երբ զգամ, որ իմ խոսելը, ասելը այս երկրին մի գրամ օգուտ կտա։

Հեշտ է, չէ՞, ասենք՝ միակ մեղավորը Նիկոլն է, անցնենք, գնանք։ Մեզ բերել, հասցրել են նրան, որ մեկ հոգի կարող է որոշել մի ազգի ճակատագիր, բա մնացածն ի՞նչն էին անում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ծանր մեղավոր է, շատ մեծ մեղավարություն ունի, բայց դա չի նշանակում, որ ինքը մենակ է եղել, կամ ինքը մենակ է բերել։ Եթե այս փաստը վերցնենք ու շարունակենք առաջ, մենք մի նոր աղետ ենք փորում մեր առաջ։ Ես սա հասկացա  երկար ուսումնասիրություններից հետո»։ 

Լրագրողի դիտարկմանը՝ «ինչ որ պահի մարդկանց կփորձեք բացատրել, որ պատերազմի միակ մեղավորն ու պատասխանտուն Նիկոլ Փաշինյանը չէ», նա ասաց. «Այո։ Չգիտեմ, երբ կանեմ։ Կախված է՝ երկրի իրավիճակից»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:34
ՔԿ. Միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ
Երեխայի մահվան դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Վանաձորում ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաճշակայանի ճնշակի և գազակուտակիչների...
Աղբյուր` Panorama.am
15:20
«Ժամանակը եկել է». Վրաստանի նախագահը երեխաներին բողոքի ցույցի կոչ է արել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում կոչ է արել դպրոցներին ներգրավվել գործող իշխանության դեմ բողոքի ցույցերին։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում
ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ևս ինքնառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում։ «Պաշտոնապես առաջադրվել...
Աղբյուր` Panorama.am
15:05
Դիլիջանում տան գողը որդին էր
Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում նոյեմբերի 28-ին հաղորդում տված կինը հայտնել էր, որ Աթարբեկյան փողոցի իր տնից գողություն է կատարվել:...
Աղբյուր` Panorama.am
14:16
Նախնական տեղեկություններով մահացած 4 տարեկան երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չկան. Նարեկ Սարգսյան
Այսօր, դեկտեմբերի 2-ին ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
14:16
Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի համայնքին
Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
Աղբյուր` Panorama.am
13:55
Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը
Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
Աղբյուր` Panorama.am
13:37
Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վրաստանում ԱՄՆ Հանրապետական ու Դեմոկրատական էլիտաների պայքարի շարունակությունն է ընթանում:...
Աղբյուր` Panorama.am
13:33
Մետրոյում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ մետրոյի կայարաններից մեկում մի տղամարդ փորձել է անչափահաս տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ոստիկանության պատասխանատու ծառայողը չորս տարում 18-21 հազար լիտր բենզին է գողացել
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում,...
Աղբյուր` Panorama.am
13:00
Իրանի ԱԳՆ. Սիրիայում ահաբեկիչները գործում են ԱՄՆ-ի հետ համաձայնեցվա
Նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիսում ակտիվացած ահաբեկչական խմբավորումները գործում են ԱՄՆ-ի հետ համակարգված։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Մարզերում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
12:31
ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում. ԱՆ
Եթե անձն ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ,  կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում...
Աղբյուր` Panorama.am
12:19
ԶՈւ կերպափոխման հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են ՀՀ սահմանների անձեռնամխելիությունը. Աբրահամյան
Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի՝ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և...
Աղբյուր` Panorama.am
12:11
Գեղամ Նազարյանն ասում է՝ լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր
«Ոոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես աշխատեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»։
Աղբյուր` Panorama.am
12:02
Էդուարդո Բովեի մայրն ուշագնաց է եղել մարզադաշտում
«Ֆիորենտինա»  ակումբի ֆուտբոլիստ  Էդուարդո Բովեն ուշքի է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
Առաջարկում է բարձրացնել դիվանագետների աշխատավարձը
Ըստ Մնացական Սաֆարյանի, ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը։
Աղբյուր` Panorama.am
11:37
Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է. ՀՅԴ Բյուրո
«Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և ընդհանրապես Սիրիայում ընթացող վերջին օրերի...
Աղբյուր` Panorama.am
11:21
Վահե Հովհաննիսյան. Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն...
Աղբյուր` Panorama.am
11:20
Արծվիկ Մինասյանն ուղղեց, երբ Գեղամ Նազարյանը ներկայացվեց որպես ընդդիմադիր պատգամավոր
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանն իր խոսքում պատգամավոր Գեղամ Նազարյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ընդդիմադիր պատգամավորները դիմել են դատարան՝ ընդդեմ ԱԳՆ-ի
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներին գտել են վնասվածքներով ու ցրտահարության նշաններով
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտի...
Աղբյուր` Panorama.am
10:41
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայում է
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն...
Աղբյուր` Panorama.am
10:31
Այսօրվանից ավտոբուսներում, տրոլեյբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել բանկային քարտերով
«Այսօրվանից ավտոբուսներում, միկրոավտոբուսներում, տրոլեյբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հալեպում ու Իդլիբում զոհերի թիվն ավելանում է, նրանց թվում 20 երեխա կա
Սիրիական բանակի և Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ The National պարբերականի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու
Գյումրու Քաղաքցիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է` որպես...
Աղբյուր` Panorama.am
09:43
Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է
Կոնվերս Բանկն արժանացել է VISA միջազգային համակարգի «Innovation of the year» պատվավոր մրցանակին: Այն Բանկին է հանձնվել նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}