ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում
ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ևս ինքնառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում։
«Պաշտոնապես առաջադրվել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:
Այս որոշումը հիմնված է իմ մեծ պատասխանատվության զգացման վրա՝ ծառայելու մեր համայնքին և աջակցելու նրա հետագա զարգացմանը։
Ես հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք հասնել մեծ արդյունքների՝ օգտագործելով մեր քաղաքի ներուժը, մեր տաղանդավոր մարդկանց աշխատանքն ու մեր պատմական ժառանգությունը։
Ձեր վստահությունը ինձ համար ամենակարևոր գրավականն է՝ այս կարևոր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու համար»,- գրել է Դավիթ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյաննը նույնպես ինքնաառաջադրվել է` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կանցկացնի նախնական ընտրություններ, որի ժամանակ կընտրեն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Ընտրված ԺՊ-ն էլ արդեն համայնքապետի ընտրությունների ժամանակ կլինի թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան, հանձնեն. ՔՊ-ական Կարեն Սարուխանյան
- «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը
- ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել