Թբիլիսիում ցուցարարները գրավել են քաղաքի կենտրոնի մի մասը
Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ընդդիմության ցույցի մասնակիցները, հատուկ նշանակության ջոկատների կողմից հետ մղվելուց հետո, գրավել են Ռուսթավելի պողոտայի մի մասը և հարևան Առաջին Հանրապետության հրապարակը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Որոշ ցուցարարներ շարունակում են ճայթրուկներվ կրակել ՕՄՕՆ-ի ուղղությամբ, իսկ մյուսները փորձում են բարիկադներ կանգնեցնել՝ օգտագործելով ինքնաշեն միջոցներ։
Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվեց նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։
Ցուցարարներն օգտագործել են ճայթրուկներ, քարեր, շշեր, հաղորդվել է, որ անկարգությունների վայրում հայտնաբերվել են Մոլոտովի կոկտեյլներ։ Անվտանգության ուժերը պատասխանում են՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է արել ցուցարարներին դուրս չգալ օրենքի սահմաններից, որոնք արդեն ճայթրուկներ են օգտագործում
- Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում. Ստեփան Դանիելյան
- Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարվել է, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում ցուցարարների դեմ
- Թբիլիսիում առավոտյան ժամը 9-ի դրությամբ բողոքի ցույցը շարունակվում է