Թուրքիայում 9 անձ է ձերբակալվել Էրդողանին Իսրայելի հետ համագործակցության մեջ մեղադրելու համար
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբ օրերս ելույթ էր ունենում «TRT World» ֆորումում, մի քաղաքացի ընդհատել էր նրան՝ բողոքելով, որ «սիոնիստները շարունակում են իրենց գործունեությունը թուրքական ջրերում (ծովերում) և նավահանգիստներում»։
Էրդողանը հրապարակավ այդ քաղաքացուն մեղադրեց է «իսրայելական լրտես, սադրիչ լինելու» մեջ՝ նրան ուղղելով հետևյալ խոսքերը․ «Ինչքան էլ փորձեք բորբոքել մեզ, լինելով սիոնիստների լեզուն, բերանն ու աչքերը, միևնույն է, արդյունքի չեք հասնելու»։
Միջադեպից հետո 9 քաղաքացի բերման է ենթարկվել։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը պահանջել է վերջիններիս կալանավորել։