Տնտեսություն 17:17 02/12/2024 Հայաստան

Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները

Նոյեմբերի 29-ին կայացել է Կոնվերս Բանկի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: BSCOSMO գործարարների ակումբի գործընկերությամբ կայացած միջոցառման ժամանակ ներկայացվեց արտարժույթի փոխանակման Converse Markets առցանց հարթակը և պարտատոմսերի թողարկմամբ ներդրումների ներգրավման առաջարկը:

Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին, անդրադարձ է կատարել Բանկի պատմությանն ու նշանակալից իրադարձություններին, ապա խոսել է թվային փոխակերպման, բիզնեսի ֆինանսավորման և աջակցության ընդգրկուն գործիքակազմի մասին:

Գրիգորի Զաքարյանը, մասնավորապես, ասել է. «Ներկայում Կոնվերս Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին է առաջարկում ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից, լիզինգից մինչև առևտրի ֆինանսավորում՝ ակրեդետիվ ու ֆակտորինգ: Արդեն մի քանի տարի է, ինչ Բանկը որդեգրել է ներդրումային բանկային բիզնես ուղղություն ունենալու ռազմավարություն, ինչի շրջանակում առաջարկում է ներդրումային լայն հնարավորություններ՝ սկսած բրոքերային գործունեությունից, պարտատոմսերի թողարկումից մինչև արտարժույթի փոխարկման թվային լուծումներ: Առաջարկների ցանկն աստիճանաբար ընդլայնվելու է»:

«Converse Markets-ը ժամանակակից թվային լուծում է, արտարժույթի փոխարկման արդի առօրեական մեթոդ, որը հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ էֆեկտիվ փոխարժեք, համեմատել այն տարբեր բանկերի տրամադրած փոխարժեքների հետ և կայացնել արդյունավետ որոշում»,- ներկայացնելով հարթակը բիզնեսի ներկայացուցիչներին՝ ասել է Դիլինգ կենտրոնի ղեկավար Անի Նազարյանը:

Նա նշել է, որ հարթակում, բացի փոխարկումը, հնարավոր է նաև կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հարթակը հասանելի է Բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդներին՝ 36 արժութային զույգերով փոխարկում կատարելու հանրավորությամբ: Հարթակի հնարավորություններն ու բիզնեսին հասանելիությունը աստիճանաբար կընդլայնվեն:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Բանկի մեկ այլ ծառայությանը՝ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ֆինանսների ներգրավմանը, կապիտալի շուկաներին հասանելիության մեծացմանը:

Կոնվերս Բանկի Կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը ներկայացրել է այս հարցում համագործակցության հնարավորությունը և նշել ֆինանսների ներգրավման այս եղանակն ընտրելու շարժառիթները. «Ընկերության համար տվյալ ժամանակահատվածում պարտավորությունների անփոփոխ պայմանները, Բանկի ֆինանսավորումից անկախ լինելը, գրավի և երաշխավորության անհրաժեշտության բացակայությունը և այլն: Հատկանշական է, որ թողարկման և տեղաբաշխման ողջ գործընթացը կազմակերպվում է Բանկի կողմից»:

Շեշտվել է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակման դեպքում թողարկողները կօգտվեն պետական աջակցությունից:

Բանկի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին, քննարկվել են համագործակցության հնարավորությունները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:21
Օքսֆորդի բառարանը «բրեյնրոթ» բառն անվանել է 2024թ. բառը
Օքսֆորդի անգլերեն բառարանը տարվա բառ է հայտարարել «բրեյնրոթ»-ը (ուղեղի փտում): Այն ընտրվել է 37 հազար ընթերցողների շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:48
ԲԴԽ նախագահ է ընտրվել Վահե Ղալումյանի հորաքրոջ որդին՝ Արթուր Աթաբեկյանը
Դատական իշխանության ֆեյսբուքյան էջում  գրված է․ «Այսօր օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հալեպահայերը կարող են հաց ստանալ «Արամ Մանուկյան» կենտրոնից
Ռուս-սիրական օդուժը հարվածել է Հալեպի կայարանին կից գտնվող պետական պահեստի, որի հետեւանքով արձանագրվել են նյութական վնասներ։ Այդ մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիայում 9 անձ է ձերբակալվել Էրդողանին Իսրայելի հետ համագործակցության մեջ մեղադրելու համար
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Գառնի» արգելոց- թանգարանն իր այցելուներին ընդունելու է նոր աշխատանքային ռեժիմով
Ձմեռային սեզոնով պայմանավորված՝  «Գառնի» պատմամշակութային արգելոց- թանգարանն  իր այցելուներին ընդունելու է հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ապօրինի հատել են 18 թաց կանգուն ծառ
Նախաձեռնվել է քրեական վարույթ
Աղբյուր` Panorama.am
17:41
Մանկավարժական համալսարանում բացվելու է հունգարագիտական կենտրոն
Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի...
Աղբյուր` Panorama.am
17:33
«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին հավաքվել է 15, 302, 500 ԱՄՆ դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ ս.թ. նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:32
Դեկտեմբերին կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր ջերմաստիճան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը։...
Աղբյուր` Panorama.am
17:25
Վ. Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 4-ին հաստատել էր ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Ա.Գ.-ի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները
Նոյեմբերի 29-ին կայացել է Կոնվերս Բանկի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: BSCOSMO գործարարների...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի միտումնավոր բացակայությունը դրական իմիջ չի ստեղծում նրա համար.Ալեքսանդր Վոլֆովիչ
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչն ասել է, որ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը...
Աղբյուր` Panorama.am
17:05
Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների...
Աղբյուր` Panorama.am
17:00
Պատմության նոր էջ ենք բացում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար. Արշակյան
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Գլխավոր դատախազությունը պահանջում է Սարգիս Ղարաքեշիշյանից բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 270 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
16:41
Հալեպում աhшբեկիչներն առևանգnւմ են մարդկանց և թալանnւմ տներ
Ահաբեկիչները Հալեպ քաղաքում սկսել են զանգվածային թալան են և առևանգում են քաղաքացիների։ Այս մասին հայտնում է  սիրիական SANA...
Աղբյուր` Panorama.am
16:28
Արդեն հայտնի է Գյումրիում համայնքապետի ԺՊ-ի ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացրած 5 թեկնածուի անուն
Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրման վերջնաժամկետն ավարտված է։ «Նախնական ընտրությունները՝ փրայմերիզը նախատեսված է...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ավինյանի թռիչքը բիզնես դասով․ նրա տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ. Factor.am
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Factor.am-ը...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պատմության մեջ Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցաշարում
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ առաջին անգամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հովիկ Աղազարանը վայր չի դնում մանդատը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը վայր չի դնի մանդատը։ «Խոր ափսոսանքով եմ հայտնում, որ պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:47
Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության
Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության: Նախ զգալիորեն սահմանափակվում է մարդու շարժունակությունը և, ի...
Աղբյուր` Panorama.am
15:34
ՔԿ. Միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ
Երեխայի մահվան դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Վանաձորում ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաճշակայանի ճնշակի և գազակուտակիչների...
Աղբյուր` Panorama.am
15:20
«Ժամանակը եկել է». Վրաստանի նախագահը երեխաներին բողոքի ցույցի կոչ է արել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում կոչ է արել դպրոցներին ներգրավվել գործող իշխանության դեմ բողոքի ցույցերին։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում
ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ևս ինքնառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում։ «Պաշտոնապես առաջադրվել...
Աղբյուր` Panorama.am
15:05
Դիլիջանում տան գողը որդին էր
Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում նոյեմբերի 28-ին հաղորդում տված կինը հայտնել էր, որ Աթարբեկյան փողոցի իր տնից գողություն է կատարվել:...
Աղբյուր` Panorama.am
14:16
Նախնական տեղեկություններով մահացած 4 տարեկան երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չկան. Նարեկ Սարգսյան
Այսօր, դեկտեմբերի 2-ին ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
14:16
Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի համայնքին
Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
Աղբյուր` Panorama.am
13:55
Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը
Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
Աղբյուր` Panorama.am
13:37
Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վրաստանում ԱՄՆ Հանրապետական ու Դեմոկրատական էլիտաների պայքարի շարունակությունն է ընթանում:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}