ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում. ԱՆ
Եթե անձն ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում է հակառետրովիրուսային դեղերի օգտագործմամբ:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս տարվանից ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում: ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելման տևողությունը 4 շաբաթ է:
Ու՞մ է ցուցված դիմելու հետկոնտակտային կանխարգելման:
Այն անձանց, ովքեր սերտ կոնտակտ են ունեցել ՄԻԱՎ վարակ ունեցողի` պոտենցիալ վտանգավոր հեղուկների, լորձաթաղանթների, վնասված մաշկի հետ:
Արդյունավե՞տ է։
Կախված է մի շարք գործոններից, այդ թվում` կանխարգելումն իրականացնելու ժամկետից. իդեալական դեպքում պետք է սկսել կոնտակտից 4 ժամ չանցած, բայց ոչ ուշ քան 72 ժամը:
Ի՞նչ է ներառում հետկոնտակտային կանխարգելումը.
.խորհրդատվություն,
.լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ,
. կանխարգելիչ ՀՌՎ բուժման տրամադրում:
Ո՞վ կարող է օգտվել ծառայությունից:
Բոլորը՝ անկախ քաղաքացիությունից։
Ու՞ր դիմել հետկոնտակտային կանխարգելման համար:
Հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-ում: