Վանաձորում ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաճշակայանի ճնշակի և գազակուտակիչների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև բռնկվել է հրդեհ։ Դրա հետևանքով նշված շինությունում գտնված նույն ընկերության 49-ամյա աշխատակիցը դաստակների և գլխի շրջաններում այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել նախ «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մար-զային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատ-կանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ կատարվել են դեպքի վայրի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում նաև՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար Ոստիկանությանը տրվել է գրավոր հանձնարարություն:
Բացի այդ, փակվել ու կնիքվել է գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության նկատառումներով: Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
- Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ