Սպորտ 16:10 02/12/2024 Հայաստան

Պատմության մեջ Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցաշարում

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ առաջին անգամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել 10 կմ դասական ոճ մրցատարածությունում։ Վարկանիշային մրցաշարի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել նաև սպրինտ մրցաձևում, որտեղ հաղթահարելով որակավորման փուլը՝ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Գարիկ Մելքոնյանն առաջին անգամ է մասնակցել միջազգային մրցաշարի և նվաճել Հայաստանի՝ պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։

Մելքոնյանը մրցավայր է մեկնել մարզիչ Թադևոս Պողոսյանի հետ: Նախքան մրցաշարը նրանք մասնակցել են Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին, ինչպես նաև մարզիչների ուսուցման և վերապատրաստման դասընթացին՝ նորվեգացի և իտալացի լավագույն մասնագետների առաջնորդությամբ։

Հաջորդիվ Գարիկ Մելքոնյանը կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ, ի դեպ, հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսներին Նորվեգիայում կայանալիք պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը։

Գարիկ Մելքոնյանը նախապատրաստվում է 2026 թվականին Միլանում և Կորիտինայում կայանալիք ձմեռային Պարալիմպիկ խաղերին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}