Ադրբեջանում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 13 մարդ
Բաքվից 35 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի՝ բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, 13 մարդ հոսպիտալացվել է, 1 հոգի մնացել է փլատակների տակ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ .
«ԱԻՆ 112 թեժ գիծ» տեղեկություն է ստացվել Սումգայիթ քաղաքի 13-րդ միկրոշրջանի տարածքում գտնվող բնակարանում տեղի ունեցած պայթյունի մասին։ Դեպքի հետևանքով 1 հոգի մնացել է փլատակների տակ, իսկ 13 հոգի հոսպիտալացվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան։
Հարակից հրապարակումներ`
- Բալաշիխայում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
- Սախալինի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
- Արծվանիստում փլուզման պատճառը գազի պայթյունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան