«Ապագա»-ն հասավ լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններին․ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․
«2021 թվականի սեպտեմբերին հաստատվեց «Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգը և ներդրման կարգը սահմանելու մասին» N 1413 -Ն որոշումը, որը ուժի մեջ էր մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:Որոշման պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2021 թվականն էր:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող գործող կազմակերպությունները, իսկ լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա չունեցող կազմակերպությունները՝ լիցենզիա ստանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում պետք է ներդնեին որակի կառավարման համակարգը․
Այս որոշման 5-րդ կետով ենթադիվում էր, որ որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու նպատակով առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ առողջապահության նախարարություն կողմից պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ և լաբորատոր գործունեություն իրականացնողները պետք է դիմեին և 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվեր որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու վերաբերյալ ուսումնասիրություն և լիազոր մարմինը, աշխատանքային խմբի ներկայացրած եզրակացության հիման վրա, գնահատման գործիքով 80 (ութսուն) և ավելի անցումային տոկոս հավաքած բժշկական կազմակերպությունում որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանության դիմումը բավարարեր, իսկ 80-ից (ութսունից) ցածր տոկոսի դեպքում՝ մերժվեր՝ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում իրազեկելով դիմումը ներկայացրած բժշկական կազմակերպությանը։
Եվ հիմա զավեշտը։
Աշխատանքային խումբը ստեղծվել է 2024 թվականի նոյեմբերի 29-ին և շրջանառվում է մի նախագիծ, որով Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից՝ որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու դեպքում կամ որակի կառավարման համակարգ ներդնելու նպատակով լիազոր մարմնին դիմում չներկայացնելու դեպքում լաբորատոր-ախտորոշիչ տեսակով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից կասեցվում է։
Ստացվում է նույն քաոսային վիճակը այժմ ստեղծվելու է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում․․․
Հ․Գ․ Սա հերթական ոլորտային կործանումն է՝ ի շահ մի քանի տնտեսվարողներին։
Հ․Հ․Գ․ Անահիտ Ավանեսյան, դուք տեղյակ եք , որ նախարարությունում կա բարձ պաշտոնյա, ով ըստ շրջանառվող լուրերի 1մլն և ավել գումարով որակի կառավարման համակարգի փաստաթղթեր է գրում և հավատացնում, որ 80% կգնահատեն․․․ »։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա