Թուրքիայում բողոքի ակցիա է կազմակերպվել Իսրայելի դեմ
Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաներ իրականացվել ընդդեմ Իսրայելի, որը Պաղեստինում ռազմական գործողություններ է իրականցնում։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Անթալիա քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները կոչ են արել անհապաղ դադարեցնել Պաղեստինի դեմ ուղղված հարձակումները և նշել են, որ Գազայում իրավիճակն աղետալի է։
Ակցիան ընթացել է տարբեր կոչերով, պաստառներով և Իսրայելին անվանել են «ցեղասպան»։
Անդրադառնալով Թուրքիա-Իսրայել տնտեսական հարաբերություններին՝ ակցիայի մասնակիցները նշել են, որ Թուրքիան հայտարարել էր, որ ամբողջությամբ դադարեցնում է առևտուրը Իսրայելի հետ, մատնանշելով, որ դրանով նպատակ է հետապնդում Իսրայելին պարտադրելու զինադադար։
Նրանց խոսքով՝ առկա տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրն ամբողջությամբ դադարեցված չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա