Ինչո՞ւ եք դուք ամեն ինչ անում, որ մեր նահատակներին վերածեք «մեռելների». Իշխան Գևորգյանը՝ Փաշինյանին
«Ազատազէն» հասարակական կազմակերպության ղեկավար, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած հայտարարությանը, գրում է.
«Ինչքան ուժ կա հավաքած պիտի փորձեմ առանց չափը անցնելու...
Ինչքան «վատը» պիտի լինես որ ազգ-բանակը զուգահեռ տանես ազգ-նահատակի հետ:
Քանի հատ ազգ-բանակ գիտեք որ ազգ-նահատակ է դառել:
Իսկ ընդհանրապես որևէ ազգ-բանակ գիտե՞ք։
Ինչքան «վատը» պիտի լինես, որ քո մի թևը` ԱԽՔ-ը, փորձի համապարփակ անվտանգության համակարգ ներդնել իսկ նույն ժամանակ դու դա համեմատես ազգ-նահատակի հետ:
Ինչո՞ւ եք դուք ամեն ինչ անում, որ մեր նահատակներին վերածեք «մեռելների»։
Ինչու մենք ձեր իսկ կոչով կռվեցինք ու հող պահեցինք այդ թվում նահատակների կյանքերով, բայց դուք 3 տարի հետո նույն հողի պաշտպանությանը չթողեցիք մասնակցենք, ստիպեցիք հեռուստացույցով գաղթ նայենք ու Ադրբեջանի մաս ճանաչեցիք մեր իսկ կյանքերով պահածը:
1 տասնյակ մարդ կա ձեր կուսակցությունում, ով զոհված հարազատ ունի ձեր հրամանատարության տակ եղած սպանդերից գոնե մեկում։
Ձեր կարդացած նորություններում չի գրված՝ թե ինչ է կատարվում աշխարհում։
Աշոտիկը չի՞ պատմել՝ մեր վրա հարձակվողների տրամադրվածությունը ոնց էր։
Հայաստանը որ ֆիրմա լիներ ձեր սորտի ղեկավարներով, առանց գործ գտնելու դուրս կգայի:
Բայց հայրենիք ու տուն է, դրա համար պիտի համ թշնամու դեմը առնելու մասին մտածես, համ սրանց, համ սրանց հին ու նոր փոխարինողների, համ էլ ընտանիքդ պահես էդ ընթացքում:
Դուք շատ «վատն» եք:
Ձերը ազգ-բանակը չի, ժողջան-ԲԱՆԿ-ն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա