Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը իրեն իմփիչմենթի ենթարկելու փորձից հետո հայտարարել է ռազմական դրություն մտցնելու մասին։ Պետության ղեկավարը հայտարարել է, թե իմփիչմենթը սպառնում է կաթվածահար անել իշխանությունը։ Խորհրդարանը դեմ քվեարկեց այդ միջոցառմանը, և օրենսդիր մարմնի խոսնակը նախագահին կոչ արեց անհապաղ վերացնել ռազմական դրությունը:
Նախագահը հայտարարել է, որ պառլամենտը չի գործում; Նա ձերբակալում է ընդդիմադիրներին, որոնք մեծամասնություն են պառլամենտում՝ մեղադրելով նրանց Հս. Կորեային համակրելու մեջ: Նման իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիրների կողմից բյուջեի անհամաձայնության պատճառով։
«Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը Վարշավային վստահեցրել է, որ անկայուն քաղաքական իրավիճակը չի սպառնում ռազմական պայմանագրերի իրականացմանը»,-հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլն իրականում ռազմական դիկտատուրա է սահմանում՝ նման քայլի համար նրան անհրաժեշտ էր խորհրդարանի աջակցությունը»,-«ՌԻԱ նովոստգի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ժամանակակից Ասիայի և Չինաստանի ինստիտուտի կորեական հետազոտությունների կենտրոնի առաջատար հետազոտող Եվգենի Կիմը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա