Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին։ Այդ վարկերը ո՞ւմ եք տրամադրել. Մեսրոպ Առաքելյան
Տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը 2025թ. բյուջեի քննարկումների ժամանակ էլի հիշեց Արցախի մասին։ Այս անգամ ասելով, որ եթե Արցախը Ադրբեջան չէ, Հայաստան չէ, անկախ էլ չէ, բա ի՞նչ է։
2018-2023թթ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության պետական բյուջեներով Արցախի Հանրապետությանը ամեն տարի տրամադրվել են ՄԻՋՊԵՏԱԿԱՆ վարկեր։
Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին։ Այդ վարկերը ո՞ւմ եք տրամադրել։
Եթե Արցախի Հանրապետությունը չեք ճանաչել, ուրեմն տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի բյուջետային միջոցների վատնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա