Քաղաքական 08:32 03/12/2024 Հայաստան

Սասունյան. Ամեն անգամ, երբ Փաշինյանը բացում է բերանը, նա վնաս է հասցնում Հայաստանի շահերին

Ամեն անգամ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, նա վնասում է Հայաստանի շահերին։ Փաշինյանի վնասակար խոսքերի վերջին օրինակը 90 րոպեանոց հարցազրույցն է, որը նա տվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին։

Առաջին հարցը վերաբերում էր վերջերս Փաշինյանի կողմից կառավարության վեց բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելուն՝ կիրակի երեկոյան նրանց sms հաղորդագրություն ուղարկելով։ Լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ է նրանց ազատել աշխատանքից։
Փաշինյանը հայտարարեց, որ իրենց «պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շուտ համակարգերի հետ են կապված»։ Այնուամենայնիվ, նա ասաց, որ աշխատանքից ազատված պաշտոնյաները «լավ էին աշխատում»։ Լրագրողը մատնանշեց, որ վարչապետը համակարգային փոփոխություններ չի արել, այլ ուղղակի աշխատանքից ազատել է անհատներին։ Նա բացատրեց, որ այս պաշտոնյաները համակարգային ուշագրավ բարելավումներ են կատարել, սակայն հետագայում, ժամանակի ընթացքում դարձել են համակարգի մաս: Նա շարունակեց՝ խոստովանելով, որ «ինձ հետ էլ է լինում այդպիսի բան»։

Լրագրող Տաթև Դանիելյանն այնուհետ Փաշինյանին հարցրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնանկության մասին, «մի մարմնի, որը գործադիր իշխանությունից լիովին անկախ է: Ստացվում է, որ վարչապետի, այսպես ասած, հորդորով որոշում է հրաժարականի դիմում ներկայացնել: Հիմա Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության մի ճյուղի ճնշում մյուսի նկատմամբ»:

Փաշինյանը ոչ համոզիչ բացատրությունը տվեց, որ «վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք»: Լրագրողը պատասխանեց՝ ասելով. «անկախ դատական համակարգի մասին գործադիրի հայտարարությունների և գործողությունների մեջ խզում կա»:
Իշխանության երեք ճյուղերի միջև տարանջատում չկա։ Փաշինյանը միանձնյա ղեկավարում է բոլոր երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունը։ Ով շեղվում է նրա ցանկություններից, ազատվում է աշխատանքից և փոխարինվում։ Տարօրինակ է, սա այն մարդն է, որը անդադար խոսում է ժողովրդավարության մասին, սակայն խախտում է ժողովրդավարության հիմնական սկզբունքները:

Այնուհետև Փաշինյանը սխալվեց՝ ասելով, որ այն պաշտոնյաները, որոնց «խնդրել է» հրաժարական տալ, երկու տարբերակ ունեն՝ «այդ խնդրանքը կատարել և այդ խնդրանքը չկատարել»։ Լրագրողն ընդգծեց, որ եթե պաշտոնյան հրաժարվի հրաժարական տալ, «հետևանքներ» կլինեն։ Փաշինյանը անտեղյակ ձևանալով հարցրեց՝ «ի՞նչ հետևանք, օրինակ»։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք քննարկում ունեցել է թիմակիցների հետ նախքան այս վեց պաշտոնյաներին աշխատանքից ազատելը, նա հպարտորեն ասաց՝ «Սա միանձնյա որոշում էր»։
Այնուհետև լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանի խնդրանքով է իշխող խորհրդարանական դաշինքի անդամ Նարեկ Զեյնալյանը վայր դրել մանդատը։ Փաշինյանն ասաց՝ այո։ Զեյնալյանը մանդատը վայր է դրել, սակայն պատգամավոր Հովիկ Աղազարյանը մինչ օրս մերժել է Փաշինյանի «խնդրանքը»։ Փաշինյանն ասաց. «Ես հույս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանք չի մնա»։ Այդ խնդրանքից հետո Աղազարյանը մի քանի անգամ հարցաքննվել է իշխանությունների կողմից՝ խարդախության կասկածանքով։ Սա կառավարության մեկ այլ ճյուղի՝ խորհրդարանի գործերին վարչապետի անտեղի միջամտության ևս մեկ օրինակ է։

Փաշինյանը երկար քննարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզելու իր համառ ջանքերը՝ ստորագրելու այն, ինչ նա անվանում է «խաղաղության պայմանագիր», չնայած այն հանգամանքին, որ Ալիևը ոչ միայն շահագրգռվածություն չի ցուցաբերել ստորագրելու նման փաստաթուղթ, այլև ընդլայնել է Հայաստանից հետագա զիջումների իր պահանջները: Փաշինյանը կարծես թե չի հասկանում տարբերությունը թղթի կտորի ստորագրման, որը նա անվանում է «խաղաղության պայմանագիր» և իրական խաղաղության միջև։

Այնուամենայնիվ, 90-րոպեանոց հարցազրույցի ընթացքում Փաշինյանի ամենամեծ սխալն այն էր, որ նա հավասարության նշան դրեց Ալիևի կողմից Հայաստանի Հանրապետության փոխարեն կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար պահանջների և հայկական պահանջատիրության միջև՝ «Արևմտյան Հայաստանի» պատմական տարածքի համար։

Առանց այս թեմայով որևէ հարց ստանալու՝ Փաշինյանն ակամա առաջարկեց. «Մի բան էլ ասեմ, լավ չասեմ»։ Սակայն, երբ լրագրողը հորդորեց նրան ասել, նա ցնցող հայտարարություն արեց. «Լավ ասեմ: Հիմա մենք ինչքա՞ն ենք նեղվում և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են արևմտյան Ադրբեջան տերմինը, չէ՞: Բա, որ մենք ասում ենք արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են արևմտյան Ադրբեջան, մեզ է գրգռում, այնպես էլ որ ասում են արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում: Հիմա ես չեմ ասում որպես... Հիմա նորից ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը: Ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, դա նշանակում է, որ ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ: Ես չեմ կարող դա թույլ տալ»։

Սա շատ ամոթալի հայտարարություն է Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից։ Նման պատասխան կարելի էր սպասել Էրդողանից կամ Ալիևից, բայց ոչ Հայաստանի Հանրապետության ղեկավարից։ Անհավատալի է, որ նույնիսկ Էրդողանն ու Ալիևը նման հակահայկական հայտարարություն չեն արել։

Վերջին հարցը, հավատաք, թե ոչ, հետևյալն էր. «Իրական պատճառը կասե՞ք՝ ինչո՞ւ որոշեցիք սափրվել [մորուքը]»: Փաշինյանը, հավատարիմ մնալով հարցերից խուսափելու իր սովորական գործելակերպին, ասաց. « .... պարզ է, որ պատկերի փոփոխություն է տեղի ունենում .... Ես կարող եմ միայն մի բան ասել, երբ որոշեցի սափրվել, որոշեցի օրը՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու, չնայած հիմա, որ եթեր գնա, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչու իր ծննդյան և ոչ մեր ծննդյան օրերին: Աշոտը [որդին] համոզված եմ, որ այդ առումով, ոչ միայն այդ առումով, ամբիցիոզ չէ և այդպիսի հարց չի բարձրացնի»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:56
Հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը
 Դեկտեմբերի 4-ին, ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աղազարյանը երկու ճանապարհ ունի կա՛մ չդիմադրել նիկոլին և հաստատապես խժռվել վերջինիս կողմից, կամ... Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրում է. «Հովիկ Աղազարյանի թեման համատարած խինդ և զվարճանք է պատճառել, բայց...
Աղբյուր` Panorama.am
22:41
Եկել է երկիրը անդունդը գցող իշխող կուսակցության վրա հզոր ճնշում գործադրելու ժամանակը, մի ուշացեք. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է երկրում իրականացված ձերբակալություններին և կոչ արել Վրաստանի գործընկերներին ճնշում գործադրել...
Աղբյուր` Panorama.am
22:27
«Կասկադյորական» խոշոր ավտովթար՝ Երևանում
Դեկտեմբերի 4-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի
Նախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան  դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
21:46
Սրանով, Փաշինյանը Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի «Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս» արտահայտությունը և...
Աղբյուր` Panorama.am
21:34
Ադրբեջանն անվանական առումով ավելի ունակ է լինելու ռազմական ծախսեր անել, և սա խնդիր է. Վարդան Արամյան
Հայաստան օտարերկրյա ներդրումների կրճատման հիմնական պատճառներից է նաև անվտանգային միջավայրը։ Արդյոք գործող կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է...
Աղբյուր` Panorama.am
21:15
«Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին. Հովհաննես Իշխանյան
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է. «Սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին «Սխալ երկիր»...
Աղբյուր` Panorama.am
20:51
Թուրք տղամարդկանց թիրախում կանայք են․ միայն նոյեմբերին 32 կին է սպանվել Թուրքիայում
Թուրքիայում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ ուշադրություն հրավիրելու երկրում տղամարդկանց կողմից կանանց դաժան սպանությունների և...
Աղբյուր` Panorama.am
20:40
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը (քր․օր․ 418-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ժամը 19։45-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները բաց են
 Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:15
Այս տրամաբանության մեջ փնտրեք նաև «Մոսկվայից եկող ընկերոջը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․ «Ի՞նչ կլիներ, եթե Հովիկ Աղազարյանը «հարգեր» Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
«Задержка» չկա, որոշել ենք, որ սենց պետք ա անենք, սենց ենք անում․ Փաշինյան
«Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիր է և գիտենք, որ հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու ոչ թե Հայաստանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Պատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Այսօր ԱԺ-ում լրագրողներին Հ. Աղազարյանի ասածներից կարելի է հետևություն անել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:23
ՀՀ պատմության մեջ ամենամեծ թալանը տեղի է ունենում վերջին տարիներին՝ առցանց խաղատների միջոցով․ պատգամավոր
 «Հաշվի առնելով, որ ձեր քաղաքական թիմն ամենից շատն է սիրում խոսել թալանից, ուզում եմ պնդել , որ մինչ այժմ ՀՀ պատմության մեջ ամենամեծ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Պատկերացնում ե՞ք, թե ինչ մասշտաբի հանցագործություն բացահայտեց Հովիկ Աղազարյանը․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Խնդում ենք… Բայց պատկերացնում ե՞ք, թե ինչ մասշտաբի հանցագործություն բացահայտեց Հովիկ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Վարդենիսում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 2-ին ծնվել է 36-ամյա Գայանե Հովհաննիսյանի և Ավետիս Ավետիսյանի ընտանիքի 9-րդ երեխան՝...
Աղբյուր` Panorama.am
18:39
Վրացական նիկոլին սպասելիս․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Վրացական նիկոլին սպասելիս Հոգեբանները, սոցիոլոգները, մարդաբաններն ու հասարակագետները մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:24
ՀՀ-ի օկուպացված տարածքների հարցը ռազական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա․ Փաշինյան
«Շատ,թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ  ներքաղաքական նկատառումներով մեր քաղաքական թիմին և...
Աղբյուր` Panorama.am
18:05
Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն.  «2025թ. պետական բյուջեն ունի որոշակի...
Աղբյուր` Panorama.am
17:57
ԿԳՄՍՆ որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները հեռացնելու վերաբերյալ. Անդրեասյան
«ԿԳՄՍ նախարարությունը որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները, որևէ նկար հեռացնելու, տեղափոխելու, հանելու վերաբերյալ: Հուսով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է
Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ճշմարտություն, որ դուր չի գա ոչ իշխանությանն ու ոչ էլ ընդդիմությանը. Սամվել Ֆարմանյան
«Ընդդիմադիրներս արդեն 6.5 տարի փաստեր ու ապացույցներ ենք բերում՝ հիմնավորելու, որ Նիկոլի իշխանությունը ձախորդ է, կապիտուլյանտ, պատուհաս,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Աղազարյանը դարձել է պետական դավաճան, որովհետև մերժել է մանդատը վայր դնելու ձեր խնդրանքը. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
«Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձողեր է ասահմանում , նախորդ շաբաթ սահմանադրական անկախ մարմնի նախագահը, երկրի վարչապետից SMS ստանալուց...
Աղբյուր` Panorama.am
17:26
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի պաշտպանների բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ հրապարակել է  Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արփինե Սագսյանը նոր տեղակալ ունի
Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 4-ի որոշմամբ՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ:
Աղբյուր` Panorama.am
17:18
Փաշինյանն արձագանքում է Պուտինին
«Ամենայն հարգանքով Ռուսաստանի նախագահի նկատմամբ, մենք գործընկերներ ենք, աշխատում ենք միասին, այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հարկային փոփոխություններով ունենում ենք ավելի ծանր վարչարարական կանոնակարգեր. Հակոբ Ավագյան
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ խոստանալով մինչև երկրորդ ընթերցում այն փոփոխել և ԱԱՀ դաշտ...
Աղբյուր` Panorama.am
17:04
«Տոսկանա» հյուրանոցում կնոջը ծեծի ենթարկելու մեջ կասկածվողը Խորեն Հովհաննիսյանի որդին է․ նոր մանրամասներ
Hayastan.news-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երևանյան հյուրանոցում երիտասարդ կնոջը ծեծի ենթարկելու և բռնաբարության դեպքի մասին։ 2005-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա
15:20 04/12/2024

Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}