Նա հեռացավ Բաքվում անօրեն դատապարտված եղբոր` Վագիֆ Խաչատրյանի կարոտն ու մորմոքը հոգում
Այսօր երկրային կյանքին հրաժեշտ է տվել Պատարա գյուղի ևս մի զավակ։ Մահվան բոթը հայտնել է «Բերդ» թերթի ֆեյսբուքյան էջը։
«Անբուժելի հիվանդության պատճառով իր մահկանացուն է կնքել Գուրգեն Չերքեզի Հարությունյանը։ Մարդ, ով նվիրված էր հայրենի հող ու ջրին, ապրում էր նրա կորստի ցավով։ Գուրգեն Հարությունյանը աշխատել է տարբեր հիմնարկ֊ձեռնարկություններում, իսկ վերջին տարիներին Ասկերանի շրջվարչակազմի ներկայացուցիչն էր Ակնայում։ Որտեղ էլ աշխատել է, թողել է բարի ու ազնիվ անուն` արժանանալով հասարակության հարգանքին։ Միշտ պատասխանատու էր, անմնացորդ նվիրված իր գործին։
Նա հեռացավ Բաքվում անօրեն դատապարտված եղբոր` Վագիֆ Խաչատրյանի կարոտն ու մորմոքը հոգում։ Հեռացավ` այդպես էլ չտեսնելով նրա վերադարձը։
Ասկերանի շրջանի բնակչության անունից զորակցում ենք զավակներին, հարազատներին, պատարեցիներին. կիսում նրանց ծանր վիշտը։ Աստված լույսերի մեջ պահի նրա հոգին։
Գուրգեն Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3֊ին, ժամը` 17։00֊20։00, Բագրատունյաց 44/2 հավերժության սգո սրահում, իսկ հուղարկավորությունը` դեկտեմբերի 4֊ին, ժամը` 13֊ին նույն տեղից, Նորագավիթի գերեզմանատանը»,-գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է անցած տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Բաքվի դատարանը Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ 15 տարուց 5-ը Խաչատրյանը կանցկանցի բանտում, մնացածը՝ ուղղիչ գաղութում։
Հարակից հրապարակումներ`
- Ես վիրահատության կարիք ունեմ. Վագիֆ Խաչատրյան
- Վագիֆ Խաչատրյանը խոսել է ընտանիքի հետ
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանի կիրառված պատիժը
- Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական իշխանությունն ուղղակի դարձրեց իր քաղաքական խաղերի հերթական զոհը. Թաթոյան
- Այն հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ ՄՄԻ․ ԱԳՆ խոսնակը՝ Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման մասին
- Բաքվի դատարանը հրապարակեց Վագիֆ Խաչատրյանի գործով որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա