Փաստաբանը քաղաքապետարանին հիշեցնում է գործադուլի իրավունքի մասին
Գործադուլի պատճառով վարորդներին աշխատանքից ազատած քաղաքապետարանին փաստաբան Մանուշ Եսայանը հիշեցնում է գործադուլի իրավունքի մասին՝ հատուկ նրանց համար հրապարակելով օրենքի համապատասխան հոդվածները.
«Երևանի քաղաքապետարան քանի որ ձեզ շատ եմ «սիրում» հիշեցնեմ էլի․ հնարավոր է դուք իրավաբան չունեք ձեր կառույցում՝
ՀՀ Սահմանադրության /2015թ փոփոխություններով/ 58-րդ հոդված՝ գործադուլի իրավունքը
1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ Աշխատանքային օրեսգրքի 73-րդ հոդված՝
1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ բողոքելով աշխատանքային վատ պայմաններից։ Գործադուլի հետևանքով մարդիկ տևական ժամանակ անցկացրել են կանգառներում՝ չկարողանալով ժամանակին հասնել աշխատանքի, դասի։
«Որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»,-ի պատասխան հայտարարել է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
- Ավինյան. Կոմպրոմիսի չենք գնալու
- А տառ են գրել, թող գան ու տեսնեն՝ այդ A տառով կարողանո՞ւմ է տրանսպորտ աշխատի. Վարորդները բողոքում են
- Թևանյան. Եթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները
- Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական»
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա