Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է․
«Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի(ռեստորանի) նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով
ՀՀ Վարչական դատարանը գործով Իմ կողմից կազմված վիճարկման հայցի հիման վրա բավարարել է քաղաքացի, տնտեսվարողի տնօրեն Սարգսյան Ա․-ի պահանջը և վերացրել է արգելված վայրում ծխելը իբր թե չկանխելու(ծխախոտի օգտագործման սահմանափակման արգելքի խախտման) համար 150000 դրամի չափով տուգանք նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև պարտավորեցրել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությանը հօգուտ քաղաքացու վճարել 10250 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա