Կառավարությունը վերանայեց 2025 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական աճը՝ նվազեցնելով մինչև 5.1%
«2025 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ կանխատեսվել է 10 տրիլիոն 891 մլրդ դրամ, տնտեսկան աճը՝ 5.1 %»,-ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փոփոխված բյուջեի նախագիծը։
Ըստ նախարարի՝ ցոցանիշները սկսզբնական նախագծի նկատմամբ փոփոխվելեն նվազման ուղղությամբ, համապատասխանաբար՝ 158 մլրդ դրամով և 0.5 տոկոսային կետով։
«Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի նկատմամբ պակաս է 35.5 մլրդ դրամով»,- հայտնեց նախարարը և նշեց, որ այն արվել է վերագնահատման միջոցով հարկային եկամուտների նվազեցումով, որի արդյունքում հարկային եկամուտները նվազել են 39.6 մլրդ դրամով։
Նա նշեց, որ պաշտոնական դրամաշնորհները ավելացել են 1.6 մլրդ դրամով։
Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ բյուջեի ծախսերը նվազել են 40.8 մլրդ դրամով, ընթացիկ ծախսերը նվազել են 42.4 մլրդ դրամով իսկ կապիտալ ծախսերն աճել են 1.7 մլրդ դրամով։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ ասում են՝ գետինը մտնեք, որովհետև տրանսպորտն այս վիճակում է. Թադևոս Ավետիսյան
- ԱԺ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցությունից հեռացած Նարեկ Զեյնալյանի մանդատը հանձնվեց Ալեքսանդր Ավետիսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա