Թաթոյան. Բավական չէ մարդկանց ահաբեկում են, ապօրինի ազատում աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում
«Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ»,- ասել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:
Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին»,- նշել է Թաթոյանը։
Հիշեցնենք, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից։
Հարակից հրապարակումներ`
- Այս ճանապարհն անցնելու ենք մինչև վերջ, շանտաժին չենք տրվելու. Երևանի փոխքաղաքապետ
- Քաղաքապետարանից ներկայացրել են, թե ինչ հիմքով են ազատել վարորդներին
- Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
- А տառ են գրել, թող գան ու տեսնեն՝ այդ A տառով կարողանո՞ւմ է տրանսպորտ աշխատի. Վարորդները բողոքում են
- Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական»
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա